ԱՄՆ-ը նորից անդրադարձել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությանը

ԱՄՆ-ը նորից անդրադարձել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությանը

Թրամփի վարչակազմը լրջորեն նպատակ ունի վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի վրա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Դանիան իր գործը չի անում, լավ դաշնակից չէ։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ «Ինչպե՞ս ենք մենք լուծում այս խնդիրը, որն ազդում է ամերիկյան ազգային շահերի վրա»: Եթե ​​դա նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ տարածքային հետաքրքրություն ցուցաբերի Գրենլանդիայի նկատմամբ, ապա դա այն է, ինչ նախագահ Թրամփը կանի»,- ասել է Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը «թքած ունի, թե ինչ են գոռում եվրոպացիները մեզ վրա, նա մտածում է Ամերիկայի քաղաքացիների շահերի մասին»։