Հուզիչ. Մեսսիի մայրը վազել է խաղադաշտ՝ որդու հետ տոնելու հաղթանակը

Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչի Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց 3:3(4։2) հաշվով՝ եռակի չեմպիոն դարձնելով Արգենտինայի հավաքականին։
Խաղի ավարտից հետո Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է մոր հետ:
Մեսսիի մայրը՝ Սելիա Մարիան, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո վազել է խաղադաշտ ու ամուր գրկել որդուն:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Նա ԱԱ-ում իր խփած գնդակների թվով գերազանցեց նույնիսկ Պելեին։
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։