ՔՊ-ի ներսում նման քննարկում չի եղել․ Խաչատրյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Ես տեղյակ չեմ այդ որոշման մասին․ MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու մասին որոշումը։
Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ մոտ ապագայում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, պատասխանեց, որ ՔՊ-ում նման քննարկում չի եղել։
Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն էլ ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր տպավորությամբ, այդ որոշումը Հայաստանի` ՀԱՊԿ նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքի փոփոխության եւ տարանջատման կուրսի մեկնարկի մասին է։
MediaHub-ին ԱԳՆ-ից հաստատել էին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու համար։
«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- MediaHub-ին ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Լիա Սարգսյան