ՀԱՊԿ-ի նկատմամբ քաղաքական վերաբերմունքի հետևանքն է․ Աբրահամյան

Իմ տպավորությամբ, այդ որոշումը Հայաստանի` ՀԱՊԿ նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքի փոփոխության եւ տարանջատման կուրսի մեկնարկի մասին է․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ գլախվոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու որոշումը։
Ավելի վաղ MediaHub-ին ԱԳՆ-ից հաստատել էին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու համար։
«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- MediaHub-ին ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից:
Լիա Սարգսյան