Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը: հայազգի մարզիկը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցելու է գերմանացի Դարիուս Կիֆերի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ Գոռը 9-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին: Այնուհետ Գոռը հաղթել է իտալացի և իրանցի ըմբիշների:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի: