Միլիարդատերը քննադատել է Թրամփին անկանխատեսելի լինելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը քաոսային են և անկանխատեսելի։ Այս մասին հայտարարել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, գրել է Bloomberg-ը։
Բրիտանացու խոսքով՝ Թրամփի մաքսատուրքերը նախանշում են անորոշ ապագա նախկինում բարգավաճ բիզնեսների համար, և եթե Սպիտակ տան ղեկավարը շարունակի իր ընտրած կուրսը, ապա «վտանգում է մեծ վնաս հասցնել այս աշխարհին»։
Բրենսոնը ընդգծել է, որ իր ծանոթ շատ ամերիկացիներ վրդովված են Թրամփի տնտեսական քաղաքականությունից։