Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից հետախուզվող է տեղափոխվել․ ի՞նչ է հայտնի

 Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից հետախուզվող է տեղափոխվել․ ի՞նչ է հայտնի

Նոյեմբերի 3-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 53-ամյա Հրաչիկ Գ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`