Արշակունյաց պողոտայում պատի փլուզման հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է (տեսանյութ)

Արշակունյաց պողոտայում պատի փլուզման հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է (տեսանյութ)

MediaHub.am-ին ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում հինգ հարկանի շենքի երկրորդ հարկի միջսենյակային պատի փլուզման հետևանքով տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը քաղաքացի Թաթոս Մարգարյանն է, մյուսը՝ 17 ամյա Ազատ Հակոբյանը: Կա ևս մեկ տուժած, որի վերաբերյալ տեղեկություն ԱԻՆ-ում դեռևս չունեին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել հինգ հարկանի շենքի երկրորդ հարկի միջսենյակային պատի փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբան։