Եվրամիությունն էմբարգո սահմանեց Ռուսաստանից ներկրվող նավթի երկու երրորդի վրա

Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսական նավթի ներկրման վրա և «Սբերբանկ»-ի անջատում SWIFT համակարգից։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներմուծման էմբարգոյի շուրջ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվում է Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովը։
Twitter-ում Միշելը գրել է, որ ձեռք բերված համաձայնությունը նվազեցնում է ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը: «Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», - նշել է նա: