Տաշիրում մեքենա են հրկիզել․ հրկիզողը հայտնաբերվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանի և ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ բացահայտել են մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել։
Այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։
Օպերատիվորեն ժամանել էին Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել էին «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
Տարածքը պարեկները սահմանազատել էին և տեղում իրականացրել հերթապահություն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղելու։ Մինչ Տաշիր քաղաքում բնակիչները քննարկում էին, որ ավտոմեքենան անփութության հետևանքով է այրվել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ ու կատարելով գրագետ ու ճիշտ օպերատիվ աշխատանք պարզել են, որ ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Վրեժ Ա․-ին հրկիզել են։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։