Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է․ մանրամասներ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը մտել է ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է։
Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար։ Դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի եղել։ Սամվել Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Այժմ նա 48-րդն է։
Սամվել Կարապետյանը «Ռիո» առեւտրային-զվարճանքային կենտրոնի սեփականատերն է։ «Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։
Նրա բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։