Աղբահանության հարցը լուծվա՞ծ է․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող է արձանագրել, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է։
«Աղբահանություն, սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանը ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում թվով 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա ժամանակացույցով ապահովել են Երեւանի փողոցների և բակերի մաքրությունը:
«Երկու հերթափոխով աղբահանությունը է կատարել 73 աղբատար մեքենա, ցերեկային հերթափոխ՝ 36, գիշերային հերթափոխ՝ 37: Թվով 3 փոշեկուլ մեքենաներ 7-օրյա գրաֆիկով իրականացրել են փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվել են թվով 21 ջրցան մեքենաներով»,-ասաց Աղաջանյանը։
«Կարո՞ղ ենք արձանագրել, որ աղբահանության հետ կապված այն խնդիրը, որ ունեինք, այլևս չունենք»,-հետաքրքրվեց Ավինյանը։
Աղաջանյանը պատասխանեց, թե այո, միանշանակ։
Ավինյանը հետարքրքրվեց նաև, թե երբ են հասնելու «ՄԱԶ»-երը, որին ի պատասխան Աղաջանյանը պատասխանեց՝ շուտով։
«Էդ շուտովը առաջարկում եմ այսօր ինձ զեկուցեք կոնկրետ օրերի տեսքով»,-շեշտեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում