Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ․ Ցուկերբերգ

Փարիզի Սեն Ժերմենի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը․
«Աշխարհի առաջնության մասին Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ։ WhatsApp-ը ևս հասել է ռեկորդային՝ րոպեում 25 միլիոն հաղորդագրության եզրափակչի ժամանակ»,- գրել է Ցուկերբերգը։