Ֆրանսիայում հայերի ավտոմեքենան բախվել է բողոքող ֆերմերների արգելապատնեշին․ կա մեկ զոհ

Երեքշաբթի առավոտյան մի կին մահացել է այն բանից հետո, երբ մեքենան հարվածել է ֆերմերների կողմից ճանապարհի արգելապատնեշին, որը կանգնեցրել էին Ֆրանսիայի հարավում համազգային բողոքի ցույցերի ժամանակ. հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է Thestar.com-ը:
«Մեքենան մտել է ֆերմերների ճանապարհի արգելապատնեշի մեջ, վրաերթի է ենթարկել երեք մարդու։ Մեկ կին մահացել է, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Մեքենայի երեք ուղեւորները ձերբակալվել են»,– ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա ասաց, որ չի կարող անմիջապես մանրամասնել այն մասին, թե ինչպես է մեքենան բախվել Արիեգ շրջանում ճանապարհի արգելապատնեշին:
Այդ շրջանի պրեֆեկտ Սայմոն Բերթուն մամուլի ասուլիսում հայտնել է, որ մեքենայի մեջ գտնվողները հայեր են, հաղորդում է «Ֆրանս պրես»-ը։
Տեսանյութը՝ այստեղ