Ռոսկոմնադզորը Instagram-ը պաշտոնապես գրանցել է արգելված կայքերի ռեեստրում

Ռոսկոմնադզորը Instagram-ը պաշտոնապես գրանցել է արգելված կայքերի ռեեստրում

Ռոսկոմնադզորը պաշտոնապես Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը) գրանցել է արգելված կայքերի ռեեստրում: Այսպիսով, մարտի 14-ից, Instagram.com-ի մուտքը սահմանափակված է գլխավոր դատախազության պահանջով, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

Ռուսաստանի տարածքում ծառայության արգելափակումը սկսվել է կիրակի Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվել լույս երկուշաբթի գիշերը Մոսկվայի ժամանակով:

Արգելափակման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Meta ընկերությունը, որին պատկանում են Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը, որոշ երկրներում թույլատրել է չարգելափակել ռուս քաղաքացիների և զինվորականների նկատմամբ բռնության կոչերը: 

ՌԴ քննչական կոմիտեն Meta-ի նկատմամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 280, 205.1 հոդվածներով (ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր, ահաբեկչական գործունեության աջակցություն):