Բնակարանների աջակցության չափն այնպիսին է, որ ոչ բոլոր բնակավայրերում հնարավոր կլինի բնակարան գնել

Բացակա անձանց վճարումներ չենք կատարում։ Եթե ծրագրի աջակցության ժամանակահատվածում բացակա են եղել, ապա այդ բացակայության ամսվա համար յոթ անդամից երկուսը, եթե երկուսը բացակայել են, ապա մյուս հինգն են ստացել։ Այս մասին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի մասին խոսելիս ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Բնակարանների աջակցության չափն այնպիսին է, որ ոչ բոլոր բնակավայրերում հնարավոր կլինի բնակարան գնել։ Մենք չենք նախատեսում սահմանել այնպիսի բնակավայրերի ցանկ, որտեղ կարգելենք աջակցության հաշվին բնակարանների գնումը»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում