Կանադայի ԱԳՆ ղեկավարը ողջունել է երկրի փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Կանադայի ԱԳՆ ղեկավարը ողջունել է երկրի փորձագետի միացումը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

«Անցյալ տարվա իմ այցից [Հայաստան] հետո [Կանադա] վերադառնալով առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։ Մենք ողջունում ենք Ալեքսանդր Գրուշևսկու` որպես Կանադայի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը»,- գրել է Ժոլին X–ի իր միկրոբլոգում: