Մամայությունը սկսվեց տանջված, բայց անսահման մեծ սիրով․ Արուսիկ Տիգրանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Մամայությունը սկսվեց տանջված,  բայց անսահման մեծ սիրով․ Արուսիկ Տիգրանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Նորաթուխ մայրիկ Արուսիկ Տիգրանյանը, ով մարտի 2-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Արփիին, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և հուզիչ գրառում կատարել.

«Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում ինձնից ու Արփիից:

Բայց իրական մամայությունը ինձ համար սենց սկսվեց` տանջված, քրքրված, բայց իսկական ու շատ, անսահման շատ մեծ սիրով:

Ինստագրամի «իդեալական» ծնողների փոստերը էնքան դժվարացնում են համակերպվել նրա հետ, որ իդեալական չի լինելու, հեշտ չի լինելու, առաջվանը չի լինելու... բայց մեկա լինելու ա սիրուն ու սիրով:

Իհարկե ես էնքան փորձառու մամա չեմ դեռ, որ խորհուրդներ տամ, բայց մի խորհուրդ հաստատ կարող եմ տալ իմ փորձից ու դա իմ բժիշկն ա` Կարեն Բաղդասարյանը։ Չեմ պատկերացնում` ոնց էի հաղթահարելու իմ ծանր ու բարդ ծննդաբերությունը առանց իրա:

Ու առհասարակ անչափ երախտապարտ եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին էսքան հոգատար, պրոֆեսիոնալ, ոչ հաճախ հանդիպող ցիվիլ մոտեցումների ու վերաբերմունքի համար:

Իսկ մենք արդեն գնում ենք տուն»: