Կա՛մ ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, կա՛մ կընտրենք օտար պետության գործակալ․ Իվանիշվիլի (տեսանյութ)

«Գործակալները հրատապ խնդիր ունեն՝ ներքաշել Վրաստանին ռազմական գործողությունների մեջ». Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին քվեարկել է «Վրացական երազանքի» հիմնադիրը։
«Մենք ունենք շատ պարզ ընտրություն. կա՛մ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, Վրաստանի ժողովրդին, վրացական հասարակությանը, կհոգա երկրի մասին։ Կա՛մ կընտրենք օտար պետության գործակալ, որը միայն դրսից ցուցումներ կանի»,- ասել է միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողներին։