Թուրքիայում հանք է փլուզվել. ներսում 280 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ (տեսանյութ)

Թուրքիայում հանք է փլուզվել. ներսում 280 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ (տեսանյութ)

Թուրքիայի Էրեգլիի շրջանի Կանդիլլի գյուղում փլուզում է տեղի ունեցել  «Արմուտչուկ» ձեռնարկությանը պատկանող հանքում։ Հանքագործների ընդհանուր միության (GMIS) նախագահ Հաքան Յեշիլը հայտարարություն է տարածել, որ դեպքի վայր են ժամանել դեպքի մասին իմանալուն պես, և որ փլուզումից հետո հստակ թիվ կամ տեղեկություն չեն ստացել։

Յեշիլն ասել է, որ ուսումնասիրություն է իրականացվում՝ պարզելու մարդկանց թիվը՝ ուսումնասիրելով տարածաշրջանում աշխատող հանքափորների սաղավարտների չիպերը։

TRT News-ի հետ զրույցում Զոնգուլդակի նահանգապետ Օսման Հաջիբեկաշօղլուն ասել է.

«Մեկին ողջ են գտել։ 1 մարդ ծանր վիրավոր է, 2 երեխայի ձայներ են լսվում»։

Տեսանյութն՝ այստեղ