ԱՀ նախագահը կոռուպցիայի մեջ մեղադրվող նախարար Խանումյանի լիազորությունները կասեցնելու որոշում չունի. խոսնակի արձագանքը

ԱՀ նախագահը կոռուպցիայի մեջ մեղադրվող նախարար Խանումյանի լիազորությունները կասեցնելու որոշում չունի. խոսնակի արձագանքը

Ապրիլի 13-ից մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի լիազորությունները կասեցնելու որոշում առայժմ չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Որևէ որոշում լինելուն պես կհրապարակվի այդ մասին»,-ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ ԱՀ նախագահի խոսնակի հավաստմամբ՝ չեն կասեցվել նաեւ նրա լիազորությունները։ Այլ խոսքով՝ կոռուպցիայի մեջ մեղադրվողը հովանավորվում է անձամբ ԱՀ նախագահի կողմից։