Իշխանափոխության հարց քննարկվե՞լ է. մանրամասներ՝ Արցախի նախագահի հետ փակ հանդիպումից

Իշխանափոխության հարց քննարկվե՞լ է. մանրամասներ՝ Արցախի նախագահի հետ փակ հանդիպումից

Հոկտեմբերի 10-ին ստեղծվել է Արցախի պետականության պահպանության հանձնախումբ, որը համակարգում է Սուրեն Պետրոսյանը: Սա հերթական հանդիպումն է, որը նաև հանգուցալուծում է ենթադրում: 

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը Մարիոթ հյուրանոցից, որտեղ ավարտվում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, Արցախի ԱԺ որոշ պատգամավորների և «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի փակ հանդիպումը, քննարկմանը ներկա էին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը և այլն:

Մեզ հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով քննարկման մանրամասները, սակայն վստահեցրեցին՝ իշխանափոխության հարց այս պահին չի քննարկվում, առաջնայինը Արցախի պետականության պահպանության հարցերն են:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ այս ձևաչափը կարող է վերածվել շարժման, այսինքն՝ գնալով զարգացնելու են:

Նարե Գնունի