Ուկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մի քանի շրջաններում  օդային տագնապ է հայտարարվել

 

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել, ասվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն։

Ժամը 17.36-ին (Մոսկվայի ժամանակով համընկնում է) Դնեպրոպետրովսկի մարզում օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։ Որոշ ժամանակ անց ահազանգ է հնչել Պոլտավայում, Նիկոլաևում, Կիրովոգրադում, Խարկովում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի հատվածներում։