Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է

Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում  սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:

Ջոկովիչը նաեւ 7 անգամ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում, 2 անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, 3 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

AusOpen-ում հաղթանակի համար Ջոկովիչը կստանա 2 միլիոն դոլար։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: