Նիկոլի այսօրվա բարբաջանքը հերթական կեղծիքն էր․ Արմեն Աշոտյան

Նիկոլի այսօրվա բարբաջանքը հերթական կեղծիքն էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլի այսօրվա բարբաջանքը, թե, ըստ V-Dem 2022 թվականի վարկանիշի, Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», հերթական կեղծիքն էր։

Լսելով նրա խոսքը՝ կարդացի հիշատակված զեկույցը եւ բացահայտեցի սուտը։

Ըստ տվյալ կազմակերպության դասակարգման՝ երկրների բաժանվում են չորս «լիգաների»՝ լիբերալ ժողովրդավարություն, էլեկտորալ ժողովրդավարություն, էլեկտորալ ավտոկրատիա, փակ ավտոկրատիա։

Այս տարվա տվյալներով, Հայաստանը դասակարգվել է էլէկտորալ ժողովրդավարությունների շարքին, այսինքն՝ ոչ թե «բարձրագույն», այլ «առաջին» լիգայի։ 

Ինչքան անբարոյական պիտի լինել, որ համ երկրի կենսական խնդիրները բրախես ու թիթեռ նկարես, համ էլ նկարածդ ճանճը թիթեռի տեղ սղացնես։

 Ապացույցները կցվում են»։