ՀԾԿՀ–ն մերժել է ռուսաստանյան «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում։
Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացությունը․ քանի որ գերատեսչությունը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, չի հաստատի այս նոր հայտը։
«ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից: