Աhաբեկչական հարձակում պակիստանական մզկիթում, մաhացել է առնվազն 4, վիրավnրվել՝ առնվազն 12 մարդ (տեսանյութ, լուսանկար)

Աhաբեկչական հարձակում պակիստանական մզկիթում, մաhացել է առնվազն 4, վիրավnրվել՝ առնվազն 12 մարդ (տեսանյութ, լուսանկար)

Պակիստանական մզկիթում պայթյուն է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգի Դար ալ-Ուլում Հաքանի մեդրեսեում (կրոնական դպրոց): Միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 4, վիրավորվել՝ առնվազն 12 մարդ։

Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է մեդրեսեի ընդհանուր սրահում ուրբաթօրյա աղոթքից հետո։

Մաուլանա Համիդուլ Հակ Հաքքանին, Ջամիաթ Ուլեմա-է-Իսլամ-Սամիի ղեկավարը մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով զոհվածների թվում է: