Մի քանի տոննա գիպսոնիտով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է. ի՞նչ է հայտնի

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Երեմ Ա-ն, իր վարած Iveco մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան էլ բարձված է եղել գիպսոնիտով, որը թափվել է՝ լցվելով ճանապարհին:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: