Զարդանախշի մեջ դրված «բոլտերը» մեզ հետ կապ չունեն․ Ավինյան

Զարդանախշի  մեջ դրված «բոլտերը» մեզ հետ կապ չունեն․ Ավինյան

Աշխատանքային խմբերին արված մեր պահանջը եղել է այն, որ արվող նվազագույն միջամտությունից հետո շենքերը անվնաս վերադարձվեն նախնական տեսքին: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լուրերին ու հնչող ահազանգերին, թե Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր են արվել՝ լուսավորություն տեղադրելու համար:

Հարցին, թե որքան վնաս է կրել Հանրապետության հրապարակը այս ամենի արդյունքում, Ավինյանը պատասխանեց, թե վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել, այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, զարդանախշի  մեջ դրված «բոլտը», իրենց հետ կապ չունեն։ 

«Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները, նույնպես, այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար»,- շեշտեց Երևանի փոխքաղաքապետը։

Նարե Գնունի