Այցելել ենք ձերբակալվածների պահման վայր՝ հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյանի հետ այցելեցինք ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին։
Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել:
Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»։