«3+3» ձևաչափով հանդիպում կլինի․ հայտնի է վայրը

«3+3» ձևաչափով հանդիպում կլինի․ հայտնի է վայրը

Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է, աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Նա նշել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության

Դիվանագետն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից։ «Եվ մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցով»,- շեշտել է նա։

Սոբհանին նաև ասել է, որ «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կլինի Թուրքիայում։