Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան

Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կայացել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Համաժողովի շրջանակներում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը և խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Նա անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ, նաև հույս հայտնել, Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Մինչ առանձնազրույցն էլ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, նշելով երկկողմ կանոնավոր մշտական շփումների մասին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական կազմակերպություններում, այնպես էլ ՀԱՊԿ-ում։ 

ՌԴ նախագահը նաև նշել է, որ մոտ ապագայում Հայաստանը ներկա կլինի նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել: