Դուք հակասում եք ինքներդ ձեզ․ Մինասյանը՝ ՊԵԿ նախարարի տեղակալին

\Ըստ էության, դուք ասում եք, որ ՊԵԿ-ը պատշաճ կատարում է իր աշխատանքը, մեկ օրվա մեջ կարողանում եք 500 մեքենա սպասարկել և հիմա բերել եք պահպանման վճարի բարձրացում, ինչը բերելու է նրան, որ ավելանալու են արագ մաքսազերծման համար ցանկություն հայտնողները, հակասում եք ինքներդ ձեզ։ Եթե այսօր 500 սպասարկում եք հազիվ, է որ դարձավ վաղը 1000, մարդիկ պահանջելու են, որովհետև շատ պետք է վճարեն, ո՞նց եք հասցնելու։ Այս հարցն ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուղղեց ՊԵԿ նախարարի տեղակալ Արթուր Մանուկյանին։

«Ես ասեցի, որ մենք կարող ենք սպասարկել 500 մեքենա, 160 են հիմա, բայց 130 են ներկայացվում օրեկան մաքսազերծման։ Նախագծի նպատակը կուտակումներ չլինելն են»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում