ՄԻԵԴ-ը Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Երևանին

ՄԻԵԴ-ը Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Երևանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել Հայաստանին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

«Տեղեկություններ են ստացվել փաստաթղթերի, լուսանկարների, պահման պայմանների մասին: Մինչև օգոստոսի 17–ը ժամանակ ունենք առարկություններ հայտնելու։ Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,- նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: