Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել Իմամօղլուին աջակցող գրառումների համար․ Էրդողանն ԱԽ նիստ է հրավիրել

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին սոցցանցերում «սադրիչ գրառումներ անելու համար», գրել են ԶԼՄ-ները։
Դրանք եղել են Իմամօղլուին աջակցող գրառումներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Հաղորդագրության համաձայն՝ կքննարկվեն իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում, Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, գնահատականներ կտրվեն թուրք պաշտոնյաների՝ Սիրիա այցին։