Դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելն անընդունելի է․ Ալեն Սիմոնյան

Անփույթ բան է եղել. իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ 5 լիտրանոց տարան վերցրել է, լցրել փեչի վրա։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույզի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգության մասին, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, վիրավորվել՝ 3-ը։

«Դա շինարարական ջոկատ է, անմիջապես կողքը կա նաև մոդուլային հավաքած տնակ և այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չի պահպանվել  անվտանգության կանոնները, այն  է՝ պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվել են և պատժվելու են, մեծ քանակով զինվորական պաշտոնյաններ պաշտոնանկ են արվել, իսկ ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա քաղաքական ղեկավարությունը, հավաստիացրեց նա, իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։

«Վստահեցնում եմ,  եթե բանակի բարեկարգման մասով փոփոխությունները չլինեն, պատահարները շատ ավելի շատ կարող են լինել, բայց, այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ անընդունելի է»,- ասաց ԱԺ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։