Մոսկվան պարզաբանում է խնդրել Հայաստանից

Մոսկվան պարզաբանում է խնդրել Հայաստանից

Մոսկվան արդեն պարզաբանում է խնդրել հայկական կողմից՝ Հռոմի ստատուտի խորհրդարանում վավերացման հետ կապված․ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր հաջորդ քայլերը կորոշենք՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում կոչ էր արել Հայաստանի խորհրդարանին ուսումնասիրելու երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետեւանքները։

Նա նշել է, որ երկու երկրների արտգործնախարարությունները երկխոսություն են վարում այս հարցի շուրջ։