Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

Ավազակության մեղադրանքով հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն իրացրին Արաբկիրի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի այգում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց մշտական բնակության վայր չունեցող 25-ամյա երիտասարդը:

Դեպքը կատարվել էր մարտի 21-ին: Ժամը 11.26-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացել ու դիմել է փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Րոպեներ անց տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան փողոցում անհայտ անձը ատրճանակի բռնակով հարվածել է իր գլխին և հափշտակել բանկային քարտ ու գումար։

Իրավապահներն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել անհետաձգելի գործողություններ։ Արաբկիրի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

25-ամյա երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՀՀ ոստիկանություն