Ավինյանն առաջատարն է, Մարությանը երկրորդ տեղում է․ GALLUP-ի հարցման արդյունքները
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Քաղաքապետի Վկաները» խորագրով հարցման արդյունքները։
Ըստ ստացված արդյունքների՝ քաղաքացիների 16․3 տոկոսը պատրաստվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկել, 11․8 տոկոսը նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի, իսկ երրորդ տեղում՝ 5,1 տոկոսով «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող Անդրանիկ Թևանյանն է։
Անդրանիկ Թևանյանին զիջում է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը՝ 3․8 տոկոս։
«Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 3․6 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ 3․4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանին 3․3 տոկոսը: Էլ ավելի քիչ՝ 2․7 տոկոս «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի մոտ է, «Արդար Հայաստան» կուսակցության թեկնածու Նորիկ Նորիկյանի օգտին պատրաստ է քվեարկել 1․9 տոկոսը, «Ուժը հայրենյաց» կուսակցության Նելլի Հարությունյանի օգտին 1․5 տոկոսը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանի պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 1 տոկոսը:
Մյուս թեկնածուների դեպքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն՝ Տիգրան Խզմալյան- 0․9 տոկոս,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ Սուրեն Պետրոսյան-0․9 տոկոս, «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Երվանդ Թարվերդյան-0․9:
Հարցրմանը մասնակցած քաղաքացիների 22․8 տոկոսը դժվարացել են պատասխանել, 20․2 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել։
Մանրամաները՝ տեսանյութում