ՔՊ-ի օրոք ՀՀ տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ

ՔՊ-ի օրոք ՀՀ տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ

Մենք ներդրողների հետ գործընկերության մոդել ենք առաջարկում և 150 մլն դրամի չափով խրախուսում ենք՝ կախված ներդրման չափից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՔՊ-ի օրոք ՀՀ տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ, աղետալի է սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն իր հետ բերում է արտագաղթ՝ թուլացնելով հայկական պետականության հիմքերը: ՔՊ-ի օրոք որևէ լուրջ տնտեսական նախագիծ կյանքի չի կոչվել, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային նախագծերից, փոխարենը տարածաշրջանում ամրապնդվել են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը:

Հյուսիս-Հարավ նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, ինչը կարող էր ՀՀ-ն դարձներ տարանցիկ կարևոր միջանցք, կապող օղակ ՌԴ-ի և Իրանի համար: 2018թ.-ից սկսած Փաշինյանն ու թիմն իշխանության են, սակայն խոշոր նախագծեր, որոնք իրենց հետ կբերեին թե՛ ներդրումներ, թե՛ ՀՀ-ի գեոպոլիտիկ քաշի մեծացում, կյանքի չեն կոչվել: Ամեն ինչ սահմանափակվել է կենացների մակարդակի խոսակցություններով, պոպուլիստական կոչերով և սլաքներն, ինչպես միշտ, ուղղվել են «նախկինների» կողմ:

Հայկական տնտեսությունը կարող է փրկվել մեկ պարագայում՝ ՔՊ-ն պետք է հեռացվի իշխանությունից և գան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան տնտեսության փրկության ճանապարհային քարտեզ ներկայացնել՝ հստակ քայլերով ու թվերով. հասարակությունը հոգնել է խոստումներից:

Վահրամ Բագրատյան