Անի Լորակը փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ ռուսերեն երգ է թողարկել

Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ ռուսերեն երգ եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել։ Այն կարելի է դիտել YouTube-ում:
«Ստեղծագործությունը միշտ փրկել է ինձ կյանքիս ամենադժվար ժամանակաշրջաններում։ Այսօր ձեզ եմ ներկայացնում «Լաբիրինթոս» երգը։ Ես հավատում եմ, որ իսկական սերը անցնում է կյանքի բոլոր փորձությունները»,- գրել է երգչուհին։
Ֆիլիպ Կիրկորովը Աի Լորակին անվանել է «իր սիրելի» երգչուհին եւ «դիվա», ինչպես նաեւ շնորհավորել է տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ։
Մինչ այդ հաղորդվում էր, որ Լորակի եվրոպական շրջագայությունը չեղարկվել է՝ ուկրաինացի ակտիվիստների պատճառով։ Միջոցառման հայտարարության մեջ Լորակն իրեն անվանել է «Ուկրաինայի ամենատիտղոսակիր երգչուհին», ինչի պատճառով էլ նրան քննադատել են եւ դավաճան անվանել՝ Ռուսաստան տեղափոխվելու պատճառով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 5 տարով պատժամիջոցներ էր սահմանել Պովալիի, Սեդոկովայի, Լորակի եւ Տոդորենկոյի նկատմամբ։ Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, լիցենզիաների եւ թույլտվությունների չեղյալ հայտարարում, առեւտրի եւ Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք, սեփականաշնորհման եւ լիզինգի մասնակցելու արգելքը, ինչպես նաեւ Ուկրաինայի պետական մրցանակներից զրկում՝ հինգ տարի ժամկետով:
NEWS.am STYLE