Մեծ հանրահավաք՝ շրջափակված Արցախում

Մեծ հանրահավաք՝ շրջափակված Արցախում

Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումն, այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարել է Արցախի պետնախարար՝ շեշտելով՝ առանց որևէ նախապայմանի։
Արցախի պետնախարարը չի բացառել, որ ադրբեջանցիներն այսօր բացեն նաև Լաչինի միջանցքը։

«Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», - ասել է Վարդանյանը։

Լաչինի միջանցքի բացման հնարավորությունը շատ մեծ է:

Նախ, ակնհայտորեն՝ Բաքուն այդ միջանցքը չի կարող փակ պահել երկարաժամկետ կտրվածքով, որովհետև դա ուղղակի մարտահրավեր կլիներ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոին ու ռուսական ազդեցությանը: Նման պլաններ Ալիևը հազիվ թե ունենա, որովհետև նոր մեծ պատերազմը չի բխում նաև Բաքվի օրակարգից:

Մյուս կողմից, միջազգային ահագնացող ճնշումը հանգեցնում է մի իրավիճակի, որ Բաքուն գին պետք է վճարի իր սադրանքի դիմաց: Ալիևը մշտապես
ձգտում է ստանալ առավելագույնը՝ առանց գին վճարելու, ըստ այդմ՝ այլևս ինքնանպատակ է դարձել միջանցքը փակ պահելը:

Ամենևին չենք բացառում, որ այս օրերին կուլիսներում ակտիվ բանակցություններ են տեղի ունեցել Մոսկվա- Բաքու- Երևան եռանկյունում: Սա ինքնին ենթադրում է, որ մոտ օրերս կանոնսավորվի Պուտի- Փաշինյան- Ալիև հնարավոր հանդիպման մասին, որն, ըստ ամենայնի, տեղի կունենա տարեվերջին:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանն անոնսավորել է, որ վաղը Ստեփանակերտում մեծ հանրահավաք է տեղի ունենալու, որն ուժեղ ուղերձ կլինի Ադրբեջանին ու միջազգային հանրությանը: