Ուզում էին դրոշ դնել, մեր տղերքը չեն թողել․ Տեղի վարչական ղեկավար

Ուզում էին դրոշ դնել, մեր տղերքը չեն թողել․ Տեղի վարչական ղեկավար

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: 

Տեղի վարչական ղեկավար Դավիթ Ղուլունցը MediaHub.am-ին պատմեց, որ վիճակը լարվել է, երբ ադրբեջանցիները փորձել են իրենց դրոշը տեղադրել, իսկ մերոնք թույլ չեն տվել։ 

«Տղերքը թույլ չեն տվել, որ ադրբեջանական դրոշը տեղադրվի»,- նշեց նա։ 

Մենք, վարչական ղեկավարի պնդմամբ, ոչ մի կորուստ չունենք, այս պահին էլ վիճակը խաղաղ է։

 

Նարե Գնունի