Apple-ը App Store-ից հեռացրել է VK-ն, Mail․ru-ն և մի շարք այլ հավելվածներ. Microsoft-ը ևս սահմանափակումներ է մտցրել

Apple-ը App Store-ից հեռացրել է VK-ն, Mail․ru-ն և մի շարք այլ հավելվածներ. Microsoft-ը ևս սահմանափակումներ է մտցրել

Մի շարք VK հավելվածներ, ներառյալ VK Play-ը, VK Music-ը, VK Clips-ը և VK Messenger-ը, VK Play-ը և VK Admin-ը, ինչպես նաև Mail․ru Mail-ը և Mail.ru Cloud-ը, երկուշաբթի օրվանից, դադարել են հայտնվել App Store-ում որոնելիս:

VK-ն հաստատել է մի քանի հավելվածների հեռացումը շուկայից, սակայն Ռուսաստանի Դաշնության թվային փոխակերպման նախարարությունը հայտում  է, որ նախկինում տեղադրված բոլոր ծառայությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:

«Թվային փոխակերպման նախարարությունը հարցում է ուղարկել Apple Inc.-ին VK հավելվածների և ծրագրավորողների հաշիվների ջնջման պատճառների մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական ընկերության ծառայությունների սոցիալական նշանակությանն ու օգտագործման մասշտաբին: Պաշտոնական պատասխան ստանալուց հետո գործողությունների ծրագիրը կ զարգացնել»,- ասվում է զեկույցում։

Կարևոր է նշել նաև, որ Microsoft-ը ևս սահմանափակումներ է մտցրել` ռուսաստանցիների համար սահմանափակելով թարմացումների մուտքը, հայտնում են  ռուսական լրատվականներն են հայտնում:

Քիչ առաջ, կարևոր զգուշացում էր արվել նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից՝ նրանց համար, ովքեր օգտագործում են Mail.ru-ն որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակը։