Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են դատախազության լրատվական ծառայությունից։

Դատախազությունից տեղեկացրել են, որ Սեդրակյանի գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: