Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 10-րդն հորիզոնականը

Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց  10-րդն հորիզոնականը

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ ուկրաինուհի Իրինա Դեխան։

A խմբի պայքարում 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն Գյուրջյանը երկամարտում գրանցեց 215 կգ արդյունք (95+120)՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

Այսօր ավելի ուշ մրցահարթակ են դուրս գալու տղամարդկանց մինչև 96 կգ քաշային մարզիկները։ Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։