Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին, պատրաստ է նրա հետ շփումներին

Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին,  պատրաստ է նրա հետ շփումներին

Գիտե՞ք, նրանք բոլորը հետաքրքիր մարդիկ են։ Ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ՝ խոսելով ԱՄՆ նախագահների մասին, ում հետ աշխատել է։

Պուտինը նաև շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Թրամփն իրեն արտասովոր պայմաններում դրսևորել է շատ ճիշտ ու համարձակ»,- նշել է Պուտինը

ՌԴ ղեկավարն ասել է, որ իր համար ամոթ չէ անձամբ Թրամփին զանգահարելը, և որ պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահի հետ շփումներին։