Տեն Հագ․ Ռոնալդուն դեռ պատրաստ չէ

Տեն Հագ․ Ռոնալդուն դեռ պատրաստ չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի առաջին տուրում։

«Ռոնալդուն շատ կարճ նախապատրաստական փուլ է ունեցել։ Այս շաբաթ է սկսել լիարժեք մարզվել։ Նա դեռ պատրաստ չէ, ֆիզիկապես հետ է մյուսներից։

Անգլիայի Պրեմիեր լիգայում ծանր եւ ինտենսիվ ֆուտբոլ է բարձր պրեսինգով։ Խաղադաշտ դուրս գալու համար պետք է լինել շատ լավ մարզավիճակում։ Չգիտեմ՝ երբ կլինի Ռոնալդուն մեկնարկային կազմում։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որ դա շուտ տեղի ունենա»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Metro-ն։

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցում է «Բրայթոնի» հետ։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։