Մոսկվան անդրադարձել է Թրամփի՝ «ռուսական ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների սպառնալիքների մասին լուրերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի ցանկանա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթի վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները։
«Fox News»-ի լրագրող Ջեքի Հենրիխը գրել էր, որ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մոսկվան ձգձգում է Ուրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Ըստ նրա՝ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Լրագրողն X-ում գրել է, որ Սպիտակ տունը դիտարկում է կոշտ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը, իսկ թիրախում «ռուսական ստվերային նավատորմն» է։
«Պուտինը բաց է Ուկրաինայի հետ քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու համար: Այն փաստը, որ Ռուսաստանը, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածությունների համաձայն, հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների մորատորիումին միանալու մասին, դրա ամենավառ ապացույցն է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։