Խոշոր վթար Արծվի արձանի մոտ, վիրավորներից 2-ը հայտնաբերվել են մեքենայից դուրս․ նոր մանրամասներ

Խոշոր վթար Արծվի արձանի մոտ, վիրավորներից 2-ը հայտնաբերվել են մեքենայից դուրս․ նոր մանրամասներ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին:  

Վիրավորներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս: Բժիշկները վիրավորներին մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի  փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերեցին վթարի հետևանքով վիրավորներից մեկի կտրված ոտքի թաթը, որը պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ բժիշկների՝ վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: